TST3 ծրագիրը, որն իրականացվում է Իտալիայի ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ կենտրոնի (CIMEA) համակարգմամբ՝ Նիդեռլանդների ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ կենտրոնի (Nuffic) հետ համագործակցությամբ, նպատակ ունի աջակցելու ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ ցանցերի զարգացմանն ու ամրապնդմանը։ Ծրագրի հիմնական գործողություններից է մասնակից ճանաչման կենտրոնների ինքնագնահատման և միջազգային փորձագիտական գնահատման իրականացումը՝ նպաստելով գործունեության որակի և թափանցիկության բարձրացմանը, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակմանը։
Որպես 2026 թվականի փորձագիտական գնահատման գործընթացի մասնակից կենտրոններից մեկը՝ ԱՓՇԱՏԿ-ն իրականացրել է իր ճանաչման ընթացակարգերի և ինստիտուցիոնալ գործունեության համապարփակ ինքնագնահատում՝ ուսումնասիրելով դրանց համապատասխանությունը Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի սկզբունքներին և ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ ցանցերի համար մշակված վեց չափորոշիչներին ու ուղեցույցներին։
Միջազգային փորձագիտական գնահատումն իրականացրել է հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին Լատվիայի Ակադեմիական տեղեկատվական կենտրոնի նախագահ Բայբա Ռամինան, Հունաստանի D.O.A.T.A.P. ճանաչման կենտրոնի Տեղեկատվության տնօրինության ղեկավար Արգիրո-Էիրինի Էֆթիմիադուն և Երևանի պետական համալսարանի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Գրիշա Գասպարյանը։
Այցի ընթացքում փորձագիտական հանձնաժողովը հանդիպումներ է ունեցել ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանի և աշխատակիցների հետ՝ քննարկելու ինքնագնահատման արդյունքները, ուսումնասիրելու որակավորումների ճանաչման գործող ընթացակարգերն ու գործելակերպերը, ինչպես նաև բացահայտելու կենտրոնի ինստիտուցիոնալ զարգացման հետագա հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել որակի ներքին ապահովման համակարգին, գործունեության թափանցիկությանը, դիմորդակենտրոն ծառայությունների մատուցմանը և ճանաչման ընթացակարգերի թվայնացմանը։
Ինքնագնահատման և միջազգային փորձագիտական գնահատման գործընթացը ԱՓՇԱՏԿ-ի համար կարևոր հնարավորություն է՝ գնահատելու իր ձեռքբերումները, բացահայտելու բարելավման ենթակա ուղղությունները և ամրապնդելու ինստիտուցիոնալ կարողությունները՝ եվրոպական և միջազգային լավագույն փորձին համապատասխան։ Գործընթացը հատկապես կարևոր է Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում։
TST3 ծրագրին մասնակցությամբ ԱՓՇԱՏԿ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու կրթական որակավորումների արդար, թափանցիկ, հետևողական և վստահելի ճանաչումը՝ միաժամանակ նպաստելով ԷՆԻԿ-ՆԱՐԻԿ ցանցերում գործունեության որակի շարունակական բարելավմանը և փոխադարձ վստահության ամրապնդմանը։
]]>ԱՓՇԱՏԿ-ը ներկայացրել են Անի Հովհաննիսյանը՝ միջազգային հարաբերությունների և ռազմավարական զարգացման համակարգողը, և Լուսինե Համբարձումյանը՝ որակավորումների գնահատման մասնագետը։
Հանդիպմանը մասնակցել են ARAQUA 2 ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները՝ քննարկելու բարձրագույն կրթության մուտքի որակավորումների ավտոմատ ճանաչման գործնական կիրառման հարցերը։ Քննարկումները վերաբերել են իրավական կարգավորումներին, թվային գործիքներին և տվյալների շտեմարաններին, որակի ապահովմանը, ինչպես նաև ավտոմատ ճանաչման գործընթացի զարգացման համար անհրաժեշտ քաղաքականությանը և իրականացման ուղիներին։
Ներկայացումների, աշխատանքային խմբերի և մասնագիտական փորձի փոխանակման միջոցով մասնակիցներն ուսումնասիրել են որակավորումների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը բարելավելու, ինչպես նաև ճանաչման կենտրոնների և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունները։
ԱՓՇԱՏԿ-ի մասնակցությունը նպաստել է ARAQUA2 ծրագրի գործընկերների միջև մասնագիտական փորձի և գիտելիքների փոխանակմանը՝ աջակցելով ավտոմատ ճանաչման զարգացմանն ու տարբեր երկրների միջև որակավորումների ճանաչման գործընթացների դյուրացմանն ուղղված շարունակական աշխատանքներին։
]]>Հանդիպումը նվիրված էր անդրազգային կրթության շրջանակներում ձեռք բերված որակավորումների ճանաչմանը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Անդրազգային կրթության տրամադրման վերաբերյալ բարեխիղճ գործելակերպի օրենսգրքին», որն ընդունվել է Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կոմիտեի կողմից 2025 թվականի հոկտեմբերին։
Մասնակիցները քննարկել են անդրազգային կրթությանը վերաբերող տվյալներն ու ազգային մակարդակով առկա փորձը, ինչպես նաև անդրազգային կրթության շրջանակներում շնորհված որակավորումների ճանաչման հետ կապված մարտահրավերներն ու հնարավորությունները։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Բոլոնիայի գործընթացի առանցքային պարտավորությունների և Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի իրականացման համատեքստում անդրազգային կրթության հետագա մոտեցումներին։
Որպես ակադեմիական ճանաչման և շարժունակության ոլորտում Հայաստանի ազգային տեղեկատվական կենտրոն՝ ԱՓՇԱՏԿ-ը շարունակում է իր ներդրումն ունենալ եվրոպական մակարդակով ընթացող քննարկումներում և նախաձեռնություններում՝ ուղղված արդար, թափանցիկ և արդյունավետ ճանաչման գործընթացների ամրապնդմանը, ինչպես նաև Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի և Բոլոնիայի գործընթացի առանցքային պարտավորությունների իրականացմանն աջակցելուն։
Հանդիպումն ամփոփվել է TPG-LRC Plus նախագծի շրջանակներում իրականացվող աշխատանքների և անդրազգային կրթության վերաբերյալ առաջիկայում հրապարակվելիք նյութի վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաև Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի իրականացումն ամրապնդելու վերաբերյալ հետագա քննարկմամբ։
]]>Վեբինարին մասնակցել է շուրջ 400 մասնակից և ոլորտի հիմնական շահակիցներ, ովքեր քննարկել են կրթական կեղծարարության կանխարգելմանն ու դրա դեմ հակազդմանն ուղղված ընթացիկ նախաձեռնություններն ու համագործակցության հնարավորությունները՝ հիմնվելով Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) իրականացվող աշխատանքների և ձեռք բերված փորձի վրա։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում համագործակցությանը, կրթական կեղծարարության վերաբերյալ տվյալների հավաքագրման և մշտադիտարկման գործելակերպերին, ինչպես նաև Որակի ապահովման գործակալությունների և Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (BFUG) անդամների տեսակետներին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կրթական կեղծարարության կանխարգելման և դրա դեմ հակազդման կենտրոնի (PCEF) գործունեությանը՝ ներկայացնելով կենտրոնի առաքելությունը, իրականացվող աշխատանքներն ու ընթացիկ նախաձեռնությունները։
Fraud-Act ծրագրի նպատակն է կրթական կեղծարարության դեմ պայքարը և ԵԿԲՏ տարածքում ակադեմիական բարեվարքության խթանումը։ Ծրագրի գործունեությունն ընդգրկում է չորս հիմնական ուղղություն՝ կանխարգելում, հետապնդում, միջազգային համագործակցություն և մշտադիտարկում։
ԱՓՇԱՏկ-ի մասնակցությունը Fraud-Act ծրագրին նպաստում է եվրոպական համագործակցությանն ու գիտելիքի փոխանակմանը՝ ուղղված ակադեմիական բարեվարքության ամրապնդմանը և բարձրագույն կրթության ոլորտում կրթական կեղծարարության դեմ պայքարին։
]]>Գիտաժողովը համախմբել էր տարբեր երկրների հետազոտողների, բարձրագույն կրթության փորձագետների և ոլորտի մասնագետների՝ քննարկելու բարձրագույն կրթության առջև ծառացած մարտահրավերները։ Քննարկումների առանցքում էին բարձրագույն կրթության կայունությունը, միջազգայնացումն ու շարժունությունը, աշխարհաքաղաքական անորոշությունը, որակի ապահովումը, թվային փոխակերպումը, արհեստական բանականությունը, հավասարությունն ու ներառականությունը, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում բարձրագույն կրթության փոփոխվող դերը։
ԱՓՇԱՏԿ-ը գիտաժողովի ակադեմիական ծրագրում ներկայացրել են կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը և Միջազգային հարաբերությունների և ռազմավարական զարգացման համակարգող Անի Հովհաննիսյանը՝ «Ընթացակարգից անդին․ որակավորումների ճանաչումը Հայաստանի բազմակի ճգնաժամերի համատեքստում» խորագրով զեկույցով։
Ներկայացման շրջանակում որակավորումների ճանաչումը դիտարկվել է ոչ միայն որպես վարչական և ընթացակարգային գործընթաց, այլև որպես բարձրագույն կրթության կայունության, ակադեմիական շարժունության և սոցիալական ներառման կարևոր բաղադրիչ՝ բազմաթիվ և փոխկապակցված ճգնաժամերի պայմաններում։
Հիմնվելով Հայաստանի փորձի վրա՝ ելույթն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես կարող են որակավորումների ճանաչման համակարգերն ու տեղեկատվական կենտրոնները արձագանքել արագ փոփոխվող պայմաններին՝ միաժամանակ պահպանելով արդարության, թափանցիկության, որակի և վստահության սկզբունքները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կրթական ուղիների խաթարման, տեղահանության, ոչ ամբողջական փաստաթղթերի և միջազգային շարժունության փոփոխվող ձևերի հետևանքով առաջացող մարտահրավերներին՝ ցույց տալով, թե ինչպես կարող են ճանաչման պրակտիկաները հարմարվել արտակարգ իրավիճակներին և աջակցել անհատներին կրթությունը շարունակելու ու ակադեմիական և մասնագիտական հնարավորություններից օգտվելու հարցում։
Գիտաժողովին ԱՓՇԱՏԿ-ի մասնակցությունը հնարավորություն ընձեռեց միջազգային ակադեմիական լսարանին ներկայացնելու Հայաստանի փորձը, փոխանակելու մասնագիտական գիտելիք և փորձ՝ որակավորումների ճանաչման և բարձրագույն կրթության քաղաքականության ոլորտներում, ինչպես նաև ընդլայնելու մասնագիտական կապերը՝ հետագա համագործակցության և հետազոտությունների համար։
Մասնակցությունը նման միջազգային հարթակներին արտացոլում է ԱՓՇԱՏԿ-ի շարունակական հանձնառությունը միջազգային համագործակցությանը, գիտելիքի փոխանակմանը և ակադեմիական ճանաչման ու շարժունության ոլորտում փաստահեն մոտեցումների զարգացմանը։
]]>Համաժողովը, որը հյուրընկալվել էր DOATAP-ի կողմից, մեկնարկեց Հունաստանում բարձրագույն կրթության և ակադեմիական ճանաչման ոլորտում վերջին զարգացումներին նվիրված զեկուցումով, որին հաջորդեց ընդունելություն Ակրոպոլիսի թանգարանում։ Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին թվային փոխակերպման, արհեստական բանականության և Եվրոպայում ու դրա սահմաններից դուրս ճանաչման համակարգերի զարգացման հետ կապված նոր մարտահրավերներն ու հնարավորությունները։
Շոտլանդիայի Սուոնսի համալսարանի պրոֆեսոր Ֆիլ Նյուտոնի հիմնական զեկույցը վերաբերում էր արհեստական բանականության ազդեցությանը ուսումնառության արդյունքների գնահատման գործընթացների, ինչպես նաև դրա բացասական դերը կրթության ոլորտի կեղծարարությունների վրա: Զեկուցումը հիմք հանդիսացավ համաժողովի ընթացքում ծավալված քննարկումների համար` ճանաչման թվային էկոհամակարգերի, ավտոմատ ճանաչման հիմնախնդիրների և միջազգային համատեքստերում որակավորումների ճանաչման վերաբերյալ:
Մասնակիցները նաև ներկայացրին Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կոմիտեի, ENIC բյուրոյի, NARIC խորհրդատվական բյուրոյի և ELCORE -ի գործունեության վերջին զարգացումները։ Քննարկումների ընթացքում ընդգծվեց ավտոմատ ճանաչման փորձի փոխանակման կարևորությունը, ցանցերի միջև համագործակցության խորացման և տեղեկատվության փոխանակման բարելավման անհրաժեշտությունը՝ արդար և թափանցիկ ճանաչման ընթացակարգերի ապահովման նպատակով։
Համաժողովը ընթացում տեղի ունեցան 12 սեսիաններ նվիրված որակավորումների ճանաչման ոլորտի տարբեր հիմնահարցերին` «Արհեստական բանականություն և կրթական կեղծարարություն․ հնարավորություններ և վտանգներ», «Համագործակցություն Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի կոմիտեի բյուրոյի 2025-2028 թթ․ աշխատանքային ծրագրի իրականացման համար», «Արհեստական բանականությունը և որակավորումների ճանաչումը», ինչպես նաև «Որակավորումների ավտոմատ ճանաչումը Եվրոպայում․ որտե՞ղ ենք գտնվում այսօր» և մի շարք այլ թեմաներով։
Համաժողովը ավարտվեց ENIC-NARIC ցանցերի ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ ապագային միտված քննարկմամբ և վերահաստատեց միջազգային համագործակցության, փոխադարձ վստահության և նորարարության կարևորությունը՝ ճանաչման ոլորտի ապագայի ձևավորման գործում։
]]>Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի կողմից՝ Մոլդովայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարության հետ համատեղ՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Մոլդովայի նախագահության շրջանակում:
Միջոցառումը համախմբել էր ավելի քան 100 մասնակիցների՝ պետական կառույցներից, բարձրագույն ուսումնական հաստատություններից, ENIC-NARIC կենտրոններից և միջազգային կազմակերպություններից՝ քննարկելու փախստականների որակավորումների արդար ճանաչման հետ կապված խնդիրները, հատկապես այն դեպքերում, երբ փաստաթղթերը թերի են կամ բացակայում են։
Միջոցառման ընթացքում կլոր սեղանի քննարկումը կենտրոնացած էր արդար ճանաչման գործելակերպերի ազդեցության վրա։ Մասնակիցները նաև մասնակցեցին EQPR մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացին, որը տրամադրում է գործնական ուղեցույցներ սահմանափակ կամ թերի փաստաթղթերի պայմաններում որակավորումների գնահատման համար։
Միջոցառմանը հաջորդած գործնական փուլում՝ ապրիլի 29–30-ին, ԱՓՇԱՏԿ-ի երկու գնահատման մասնագետներ, Վրաստանից, Իտալիայից, Լատվիայից և Լեհաստանից ժամանած փորձագետների հետ միասին, մասնակցեցին փախստականների որակավորումների գնահատման գործընթացին։ Ընդհանուր առմամբ գնահատվել է 29 թեկնածուի որակավորում` նպաստելով փախստականների հետագա կրթության և աշխատանքի հնարավորությունների ընդլայնմանը։
ԱՓՇԱՏԿ-ի մասնակցությունը ընդգծում է կենտրոնի ակտիվ դերակատարությունը ENIC-NARIC ցանցում և նրա շարունակական հանձնառությունը՝ Եվրոպայում փախստականների համար թափանցիկ և արդար ճանաչման գործընթացների խթանման գործում։
]]>ARAQUA2 ծրագիրը միավորում է 11 գործընկեր հաստատությունների և նպատակ ունի ամրապնդել համագործակցությունը, թափանցիկությունը և արդար ճանաչման պրակտիկան Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ)։ Որպես ԵԲԿՏ անդամ՝ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է այս բարեփոխումներում և եվրոպական չափանիշներին համապատասխան ճանաչման համակարգերի զարգացման գործընթացում։
Ավտոմատ ճանաչման առաջնահերթությունը քաղաքականապես հաստատվել է 2012 թվականի Բուխարեստի կոմյունիկեում և հետագա նախարարական կոմյունիկեները հետևողականորեն վերահաստատել են այս հանձնառությունը։ Այդ ժամանակից ի վեր՝ ազգային և միջազգային մակարդակներում բազմաթիվ նախաձեռնություններ ուղղված են եղել ավտոմատ ճանաչման ներդրմանը՝ համահունչ, իրավականորեն հիմնավորված և ինստիտուցիոնալ առումով իրագործելի ձևով։
Բարձրագույն կրթության մուտքի համար ավտոմատ ճանաչումը հիմնված է Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի վրա։ Այն պահանջում է ավելին, քան ընթացակարգային փոփոխություններ․ այն ենթադրում է մտածելակերպի փոփոխություն։ Ուղղորդող սկզբունքը հստակ է․ որակավորումները պետք է ճանաչվեն, եթե չեն ապացուցվում էական տարբերություններ։ Սա նշանակում է անցում դեպի վստահության վրա հիմնված որոշումներ՝ ամուր որակավորումների շրջանակների, հուսալի որակի ապահովման և թափանցիկ տեղեկատվության հիման վրա։
Կարևոր է ընդգծել, որ ավտոմատ ճանաչումը չի երաշխավորում ընդունելությունը․ այն երաշխավորում է իրավասությունը։ Ընդունելության որոշումները մնում են հաստատությունների ինքնավարության շրջանակներում։ Գործնականում սա նշանակում է, որ որակավորումը, որը հնարավորություն է տալիս մուտք գործել բարձրագույն կրթություն մեկ երկրում, պետք է նույն հնարավորությունը ապահովի նաև մեկ այլ երկրում։
Երևանում անցկացված PLA-ն կարևոր հարթակ հանդիսացավ ազգային փորձի փոխանակման, փորձագիտական գիտելիքների փոխանակման և գործընկերների միջև փոխադարձ վստահության ամրապնդման համար՝ նշանավորելով ևս մեկ քայլ դեպի առավել արդյունավետ ճանաչում և սահմաններից այն կողմ ակադեմիական շարժունության ընդլայնում։
]]>Կիրառելով համապարփակ մոտեցում, որը հիմնված է Եվրոպայի խորհրդի CM/Rec(2022)18 առաջարկության վրա, նախագիծը կենտրոնացած է չորս հիմնական ուղղությունների վրա՝ կանխարգելում, հետապնդում, միջազգային համագործակցություն և մոնիթորինգ։
Գործընկերների միջև փոխուսուցման, հարցումների և աշխատաժողովների միջոցով, որոնցում ներգրավված են Բոլոնիայի հետամուտ խմբի անդամները (BFUG) և որակի ապահովման գործակալությունները, ծրագիրը կունենա երկու հիմնական վերջնարդյունք․
Մեկնարկային հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրի նպատակներն ու աշխատանքային պլանը՝ սահմանելով հստակ մեթոդաբանություն: Նաև համաձայնեցվեցին, թե որոնք են լինելու ծրագրի շրջանակներում հետագա քայլերը՝ ծրագրի ազդեցության պլանի սահմանման, ինչպես նաև հաղորդակցության և տարածման ռազմավարության մշակման համար։
Նախագծի գործընկերներն են՝
CIMEA, Իտալիա
ArmENIC, Հայաստան
France Éducation International, Ֆրանսիա
Quality and Qualifications Ireland, Իռլանդիա
Բարձրագույն կրթության զարգացման ազգային կենտրոն, Ղազախստան
Ուկրաինայի կրթության և գիտության նախարարություն, Ուկրաինա
Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիա (ENQA)
Եվրոպայի խորհուրդ (ասոցացված գործընկեր)