Advertise with Googlier.com ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ https://armedin.am ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Tue, 06 Oct 2026 11:22:32 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.5.23 https://armedin.am/6392/ Tue, 06 Oct 2026 11:22:32 +0000 http://armedin.am/?p=6392/ Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողները այցելեցին ԱԱԻ հանրապետական գիտաբժշկական գրադարան:  Ուսանողներին ջերմ ընդունեցին, ներկայացրերցին գրադանի ֆոնդը, օգտվելու կաննոները, ծանոթացրին նաև էլեկտրոնային գրադարանի հնարավորություններին: Գրադարան այցելությունները կարևոր են ուսանողների մասնագիտական գիտելիքների ընդլայնման, ինքնուրույն ուսումնառության և բժշկական արդի գրականությունից օգտվելու հմտությունների զարգացման համար։ Գրադարանն ուսանողների համար ոչ միայն գիտելիքի ձեռքբերման, այլև մասնագիտական շարունակական զարգացման կարևոր միջավայր է։

]]>
Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ բուժական ֆակուլտետի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ https://armedin.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%aa%d5%b7%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%bd%d5%bf%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ab-4/ Fri, 17 Jul 2026 07:51:39 +0000 http://armedin.am/?p=6344/ Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ բուժական ֆակուլտետի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառումն անցավ ջերմ, հուզիչ և տոնական մթնոլորտում՝ համախմբելով շրջանավարտներին, նրանց ծնողներին, դասախոսներին և ինստիտուտի ղեկավարությանը։
Այս տարվա շրջանավարտներն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայկական բժշկական ինստիտուտի պատմության մեջ․ նրանք ինստիտուտի հոբելյանական՝ 30-րդ շրջանավարտներն են:
Շրջանավարտներին շնորհավորեցին ինստիտուտի ղեկավարությունն ու դասախոսական կազմը՝ մաղթելով մասնագիտական ձեռքբերումներ, անսպառ եռանդ և հաջողություններ։ Իրենց ելույթներում նրանք ընդգծեցին, որ բժշկի մասնագիտությունը ոչ միայն գիտելիք և հմտություն է պահանջում, այլև բարձր պատասխանատվություն, մարդասիրություն և մասնագիտական նվիրում։
Արարողության ընթացքում շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները:
Սրտանց շնորհավորում ենք Հայկական բժշկական ինստիտուտի հոբելյանական՝ 30-րդ շրջանավարտներին:
]]>
Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ ստոմատոլոգիական ֆակուլտետի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ https://armedin.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%aa%d5%b7%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%bd%d5%bf%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ab-3/ Fri, 17 Jul 2026 07:47:50 +0000 http://armedin.am/?p=6294/
Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ ստոմատոլոգիական ֆակուլտետի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառումն անցավ ջերմ, հուզիչ և տոնական մթնոլորտում՝ համախմբելով շրջանավարտներին, նրանց ծնողներին, դասախոսներին, ինստիտուտի ղեկավարությանը, ինչպես նաև պատվավոր հյուրերին։
Շրջանավարտներին շնորհավորեցին ինստիտուտի ղեկավարությունն ու դասախոսական կազմը։ Արարողությանը ներկա էր նաև պրոֆեսոր Վ.Գ. Տատինցյանը, ով իր շնորհավորական խոսքում կարևորեց մասնագիտական բարձր պատրաստվածության, շարունակական ինքնակատարելագործման և բժշկական էթիկայի սկզբունքներին հավատարիմ մնալու նշանակությունը՝ մաղթելով երիտասարդ մասնագետներին հաջողություններով ու ձեռքբերումներով լի մասնագիտական ուղի։
Ստոմատոլոգի մասնագիտությունը պահանջում է ոչ միայն հիմնավոր տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, այլև պատասխանատվություն, մարդասիրություն, ազնվություն և մասնագիտական նվիրում։
Արարողության ընթացքում շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները:
Սրտանց շնորհավորում ենք Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտներին և մաղթում մասնագիտական նորանոր հաջողություններ:
]]>
Հայկական բժշկական ինստիտուտը հայտարարում է ընդունելությունը 2-րդ  մասնագիտության գծով https://armedin.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%aa%d5%b7%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%bd%d5%bf%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%bf%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80/ Mon, 06 Jul 2026 08:54:53 +0000 http://armedin.am/?p=6291/ Հայկական բժշկական ինստիտուտը հայտարարում է ընդունելությունը 2-րդ  մասնագիտության գծով՝ բուժական և ստոմատոլոգիական ֆակուլտետներում:

Ուսումը  համապատասխան կուրսում  կարող են շարունակել կենսաքիմիական ուղղվածություն ունեցող բուհերի շրջանավարտները, ուսանողները, ( ԵՊՀ, ՀՊՄՀ, ՀՖԿՍՊԻ և այլն):

Տեղերը սահմանափակ են,դիմել մինչև սույն թվականի օգոստոսի 24-ը

Հարցերի դեպքում դիմել Հայկական բժշկական ինստիտուտ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1000-1600  Հեռ. 45 19 23

]]>
«Նոր Ձեռքեր» 15-րդ մրցույթ-փառատոնում ունենք հաղթանակ https://armedin.am/%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b1%d5%a5%d5%bc%d6%84%d5%a5%d6%80-15-%d6%80%d5%a4-%d5%b4%d6%80%d6%81%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9-%d6%83%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b8%d6%82/ Mon, 01 Jun 2026 09:30:39 +0000 http://armedin.am/?p=6275/ Ուրախությամբ և հպարտությամբ տեղեկացնում ենք, որ կիրառական արվեստի հեղինակավոր «Նոր Ձեռքեր» 15-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնում մեր՝ Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի 104 խմբի ուսանողուհ0,ի տաղանդավոր Լուսինե Քերոբյանը գրանցել է փայլուն արդյունք։ Լուսինեն իր հրաշալի «Սևանավանք» գունանկարով արժանացել է բարձրագույն գնահատականի՝ դառնալով Առաջին կարգի դափնեկիր և մեդալակիր։ Շնորհավորում ենք Լուսինեին այս հրաշալի հաջողության կապակցությամբ։ Մաղթում ենք նորանոր ստեղծագործական վերելքներ, անսպառ ներշնչանք:

]]> https://armedin.am/6268/ Wed, 27 May 2026 09:54:37 +0000 http://armedin.am/?p=6268/ 18.05.26թ. ՀԲԻ-ի 1-ին և 2-րդ կուրսերի համար կայացավ համատեղ դաս  Մշակութաբանություն և Ընդհանուր հոգեբանություն առարկաներից: Դասի թեման էր «Հոգեբանությունը  մշակույթի մեջ»: Դասը վարեցին մշակութաբանություն առարկայի դասախոս Ա. Պողոսյանը և հոգեբանություն առարկայի դասախոս Ա. Մանուկյանը: Դասախոսները ուսանողներին ներկայացրեցին, թե ինչպես է մշակույթը  ձևավորում մարդու մտածողությունը, վարքագիծը, արժեքները և ինքնագիտակցությունը, իսկ հոգեբանությունը՝ ուսումնասիրում, թե ինչպես են այդ մշակութային գործոնները ազդում անհատի հոգեկան զարգացման վրա, ինչպես նաև հոգեբանական գործընթացների մշակութային առանձնահատկությունները։

]]>
https://armedin.am/6266/ Wed, 27 May 2026 09:53:52 +0000 http://armedin.am/?p=6266/

ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետի առաջին կուրսի 101 և 102 խմբերի միջև անցկացվեց մրցույթ կենսաբանություն առարկայից դասախոս Գ. Արզումանյանի նախաձեռնությամբ: Մրցույթում հաղթեց 102 խումբը: ՀԲԻ-ի ռեկտորի կողմից հաղթող խումբը դասախոսի գլխավորությամբ պարգևատրվեց ֆիլմի տոմսերով:

 

]]>
https://armedin.am/6258/ Wed, 27 May 2026 09:49:36 +0000 http://armedin.am/?p=6258/

ՀԲԻ-ի 1-ին կուրսի ուսանողների շրջանում դասախոս Ի. Միրզոյանի նախաձեռնությամբ անցկացվեց «Լավագույն տետր» մրցույթ Մասանգիտության ներածություն առարկայից: Առաջին երեք տեղերը զբաղեցրած ուսանողուհիները պարգևատրվեցին համապատասխան դիպլոմներով և մասնագիտական գրքերով:

]]>
Բնության սիմֆոնիա. Գիտելիքի և հանգստի ներդաշնակություն https://armedin.am/%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%ab%d5%b4%d6%86%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a1-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a5%d5%ac%d5%ab%d6%84%d5%ab-%d6%87-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a3%d5%bd%d5%bf%d5%ab/ Wed, 27 May 2026 08:14:29 +0000 http://armedin.am/?p=6224/

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի շրջանակներում, Հայկական բժշկական ինստիտուտի 1-ին կուրսի ուսանողները, դասախոս Նաիրա Աթոյանի նախաձեռնությամբ, իրականացրեցին ճանաչողական և ուսումնական այց դեպի Հայաստանի պատմամշակութային գոհարներ՝ Չարենցի կամար, Գառնի,Արքունի բաղնիք,Գեղարդի վանական համալիր, Քարերի սիմֆոնիա,Մաշտոց Հայրապետի եկեղեցի:  Ուսանողների համար սա հրաշալի հնարավորություն էր տեսնել ֆիզիկայի օրենքների կիրառությունը բնության և ճարտարապետության մեջ:  Այցի նպատակն էր համադրել բժշկական ֆիզիկայի տեսական գիտելիքները բնության ու հոգևոր ժառանգության հետ՝ վերարժևորելով «արմատների ուժը» որպես մարդու ներդաշնակ զարգացման հիմք: Ճանապարհի առաջին կանգառը Չարենցի կամարն էր, որտեղ ուսանողները ականատես եղան լույսի և գույնի այնպիսի խաղի, որը հիշեցնում է մարդու աչքի կառուցվածքի և օպտիկական համակարգերի կատարելության մասին։ Գեղարդի ժայռափոր տաճարներում ուսանողները ուսումնասիրեցին ձայնի ռեզոնանսային հաճախականությունները։ Ուսանողները ծանոթացան ժայռափոր տաճարի յուրօրինակ ակուստիկային։ Ֆիզիկայի տեսանկյունից սա ձայնային ալիքների անդրադարձման և ռեզոնանսի կատարյալ օրինակ է, որը դարեր շարունակ ծառայել է հոգևոր երաժշտության հնչեղությանը։ Այցի ամենահուզիչ և հոգեպարար պահը դարձավ Գեղարդավանքի դարավոր կամարների ներքո կատարված ուսանողների օրհնության կարգը: Շարականների և հոգևոր երգեցողության հաճախականությունները, բախվելով ժայռափոր պատերին, ստեղծում են այնպիսի ձայնային միջավայր, որը գիտականորեն ապացուցված է որպես սթրեսը նվազեցնող և մտքի պարզություն հաղորդող գործոն: Գառնիի տաճարի հիմնասյուների և անկյունային հաշվարկների մեջ ուսանողները տեսան զուգահեռներ մարդու հենաշարժողական համակարգի հետ: Ինչպես է տաճարի սեյսմակայունությունը նմանվում մարդու կմախքի՝ դինամիկ և ստատիկ բեռնվածություններին դիմակայելու ունակությանը։ Ուսանողները փաստեցին, որ նույն համամասնությունները, որոնցով կառուցված է Գառնին, առկա են մարդու ԴՆԹ-ի կառուցվածքում և սրտի փականների աշխատանքի մեջ։

Ինստիտուտը կարևորում է ոչ միայն լսարանային գիտելիքը, այլև ապագա բժշկի աշխարհայացքի ընդլայնումն ու հոգևոր դաստիարակությունը:

]]>
Դեպի ապագայի բժշկություն. Ուսանողական հայացք Պարկինսոնյան հիվանդությանը https://armedin.am/%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a2%d5%aa%d5%b7%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b2%d5%a1%d5%af%d5%a1/ Mon, 27 Apr 2026 07:57:58 +0000 http://armedin.am/?p=6220/ Ապրիլի 11-ին, Պարկինսոնյան հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրը, մեր ուսանողները մասնակցեցին «Պարկինսոնյան հիվանդության ախտորոշման» խորագրով գիտական կոնֆերանսին։ Այս այցը սովորական ճանաչողական էքսկուրսիա չէր. այն մասնագիտական մկրտություն էր մի միջավայրում, որտեղ տեսական բանաձևերը վերածվում են կյանքեր փրկող տեխնոլոգիաների։

Կոնֆերանսի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես է բժշկական ֆիզիկան հեղափոխում նյարդաբանությունը։ Քննարկվող հիմնական ուղղություններն էին.

  •  Ինչպես են մագնիսական դաշտերը և ռադիոալիքները (ՄՌՏ) թույլ տալիս հայտնաբերել հիվանդության ամենավաղ նշանները, գլխուղեղի խորանիստ խթանումը (DBS)՝ հիմնված էլեկտրական ազդակների ճշգրիտ հաշվարկի վրա, վերադարձնում հիվանդների շարժվելու ունակությունը։
  • Ուսանողները ծանոթացան իրական դեպքերի որտեղ ֆիզիկական պարամետրերի ճիշտ վերլուծությունը օգնել է ընտրել բուժման արդյունավետ սխեման։

Մասնակցությունը նմանատիպ բարձր մակարդակի միջոցառմանը ապրիլի 11-ին՝ խորհրդանշական այս օրը, ուսանողներին տվեց մասնագիտական հնչեղություն,զգացին իրենց որպես համաշխարհային բժշկության հանրության մաս, բացահայտեցին կենդանի կապը բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի և գործնական բժշկության միջև,հանդիպումը առաջատար մասնագետների հետ ոգեշնչեց նրանց դառնալ ոչ միայն բժիշկ, այլև հետազոտող։  «Այսօր մեր ուսանողները տեսան, որ Պարկինսոնի հիվանդությունը միայն դողը չէ, իսկ ֆիզիկան միայն դասագիրքը չէ։ Դա պայքար է յուրաքանչյուր վայրկյան կյանքի որակի համար՝ զինված ժամանակակից գիտության հզորությամբ։ Այս այցը հերթական քայլն էր մեր կրթական հաստատության որդեգրած քաղաքականության մեջ՝ պատրաստել մասնագետներ, ովքեր տիրապետում են ապագայի տեխնոլոգիաներին այսօր։» – նշեց ՀԲԻ-ի Բժշկական ֆիզիկայի դասախոս Ն․Աթոյանը։

]]>